Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկեղեցուն սպասում է Բանակի ճակատագիրը

Եկեղեցուն սպասում է Բանակի ճակատագիրը
27.06.2025 | 13:30

Փորձը ցույց է տվել, որ բանակի դեմ տուշոնկեքով սկսված պրոցեսի հետևանքով բանակի վիճակը ավելի վատացավ. ունենալով գերակա առավելություններ՝ պատերազմում պարտվեցինք, չնայած բանակը չպարտվեց, պարտությունը Նոյեմբերի 9-ի թղթով եղավ:

Դատական համակարգը «վեյթինգի» ենթարկելուց հետո, դատարանների որակը չլավացավ, դատական պրոցեսների ժամկետներն ավելի երկարեցին:

«Ղարաբաղյան կլանի» դեմ պայքարելով՝ ապամոնտաժեցին ոչ թե «գողապետությունը», այլ ողջ Ղարաբաղը. այժմ հերթը Հայաստանինն է:

Չկա որևէ դեպք, երբ մեծ աղմուկով փորձել են մեծ հարց լուծել, և դա չի ձախողվել:

Ի՞նչ կստացվի Եկեղեցու դեմ պայքարից:

Կստացվի նույն բանը, ժողովուրդը կուրախանա Գարեգին Բ-ից ազատվելու ակնկալիքից, բայց արդյունքում Եկեղեցուն սպասում է Բանակի ճակատագիրը: Եկեղեցին ավելի նուրբ օրգանիզմ է, նա կարող է աղճատվել ու էլ չմիավորվել:

2008-ին ու 2018-ին մեզ թվում էր, թե Հայաստանի իշխանությունները աշխարհի ամենավատ, կոռումպացված իշխանություններն են: Բայց այսօր մեր շուրջը նայելով, կարող ենք հաստատ ասել, որ առանց կոռուպցիայի երկրներ չկան: Մի առիթով, կարծեմ, Ռուբեն Վարդանյանը բերեց Հյուսիսային և Հարավային Կորեաների օրինակը: Հյուսիսային Կորեայում կոռուպցիա չկա, բայց հետամնաց ու դիկտատորական երկիր է: Հարավային Կորեայում կոռուպցիա կա, բայց այն գերզարգացած երկիր է: Այո, արդյունքն է կարևոր: Ես մեկ այլ օրինակ եմ բերում. Գասպարյան Վովայի ՆԳ համակարգում կոռուպցիան շա՞տ էր, բայց դպրոցների մոտ նարկոտիկ չէին վաճառում, այն ժամանակվա գաիշնիկը 1000-5000 դրա՞մ էր վերցնում, այժմ պարետը տուգանում է 5000 դրամից սկսած, բայց ճանապարհային երթևեկության վիճակը ավելի վատն է, մահվան ելքով պատահարների թիվն աճել է: Կամ հենց բանակի օրինակը. Սեյրան Օհանյանը կոռումպացվա՞ծ էր, բայց պատերազմի ժամանակ ես կվստահեմ Օհանյանին, ոչ թե Պապիկյանին, որովհետև Օհանյանը ցանկացած դարաշրջանի պատերազմի ժամանակ ավելի օգտակար է, քան Պապիկյանը:

Արդյունքներն են կարևոր, արդյունքները:

Եկեղեցու դեմ է այս պայքարը, հենց Եկեղեցու:

Ոչ ոք թող չուրախանա, հետո ամոթ եք զգալու:

Ես հո տերտերության կամ Գարեգին Բ-ի երկրպագու չե՞մ:

Սթափ եղեք, անջատեք էմոցիաները:

Արա Արայան

Դիտվել է՝ 117

Մեկնաբանություններ